«Զեղչի փողերն էլ է «վարորդի վզին». օգտատերերի բողոքի նոր ալիքը՝ Yandex Armenia ընկերության վերաբերյալ

Starnews.am-ի կողմից հրապարակվել էր ֆեսբուքյան օգտատերերից մեկի գրառումը Yandex Armenia ընկերության հետ կապված, որը համացանցում բուռն արձագանք գտավ:
Մենք հրապարակեցինք նաև սոցիալական ցանցերում մեր պաշտոնական էջերում օգտատերեի մեկնաբանությունները:
Արի ու տես թեման ավարտ չունի ու Yandex Armenia ընկերության վեհ հայտարարությունները առ այն, որ իրենք 120.000 հայերին աշխատանքով են ապահովում, իրականում այլ իրավիճակ է:
Երեկ մեզ գրել է մեր հետևորդներից մեկը և հայտնել, որ բացի տոկոսներից պարզվում է, որ Yandex-ը իր՝ այսպես ասած «զեղչային համակարգը», նույնպես «վարորդների վզին է թողնում»:

Հարգելի հետրոդներ, եթե դուք էլ եք տուժել Yandex-ի գործունեությունից ու ցանկանում եք անանուն Ձեր բողոքի ձայնը բարձրացնել, ապա կարող եք գրել սոցիալական ցաներում մեր էջերին: Ձեր անձի գաղտնիքությունը երաշխավորվում է:
Starnews.am պատրաատ է նաև հրապարակել Yandex Armenia ընկերության պատասխանը:

















