«Եթերում անգամ մահացած ծնողներիս են վիրավորում»․Դիանա Տոռեսը՝ թմրանյութերի, TikTok-ի եթերների և կյանքի ամենախորը դեպրեսիայի մասին

Tete A Tete հաղորդման շրջանակում Դիանա Տոռեսը խոսել է իր կյանքի դժվար և դեպրեսիվ շրջանների մասին՝ անդրադառնալով նաև TikTok-ում եթերներ վարելու պատճառներին։

Հարցին, թե արդյոք նա եթերների ժամանակ սթափ վիճակում է և որևէ բանի ազդեցության տակ չէ, Դիանա Տոռեսը պատասխանել է, որ միշտ սթափ է լինում։ Նրա խոսքով՝ եթեր մտնելու հիմնական նպատակը գումար աշխատելն է. նա երգում է և այդ կերպ փորձում է եկամուտ ստանալ։

Նա նաև նշել է, որ հաճախ եթերների ժամանակ բախվում է վիրավորանքների։ Ըստ նրա՝ որոշ օգտատերեր «ֆեյք» էջերով մտնում են եթեր և վիրավորական արտահայտություններ անում՝ երբեմն նույնիսկ վատաբանելով իր մահացած ծնողներին։ Դիանա Տոռեսի կարծիքով՝ նման իրավիճակներում որևէ մեկը դժվար թե կարողանա հանգիստ արձագանքել։

Խոսելով նաև թմրանյութերի և ալկոհոլի թեմայի մասին՝ նա նշել է, որ ալկոհոլ օգտագործում է միայն տոնական առիթներով, իսկ թմրանյութ երբևէ չի օգտագործել։

Զրույցի ընթացքում Դիանա Տոռեսը հիշել է նաև իր կյանքի ամենածանր դեպրեսիվ շրջանը։ Նրա խոսքով՝ մեծ հոգեբանական ցնցում է ապրել, երբ տեսել է իր հորեղբորը մահացած։ Այդ դեպքը այնքան ծանր ազդեցություն է ունեցել իր վրա, որ նա շուրջ վեց ամիս չի կարողացել դուրս գալ անկողնուց։
Այժմ դերասանուհին ֆինանսական ոչ կայուն վիճալում է, սակայն բաց համագործակցույթւոնների համար։