«Փարիզը ինձ ամբողջությամբ փոխել է»․ Արուսիկ Տիգրանյանի ուղևորությունը, որը դեռ երկար կհիշվի

Դերասանուհի և լրագրուհի Արուսիկ Տիգրանյանը այս օրերին վայելում է կյանքի ամենագեղեցիկ պահերից մեկը՝ ամուսնու հետ գտնվելով սիրո քաղաքում՝ Փարիզում։
Նրա սոցիալական էջերում հրապարակված լուսանկարներն իսկապես խոսում են ամեն ինչի մասին․ ժպիտ, ջերմություն, ներդաշնակություն, որը կարող է պարգևել միայն Փարիզը։ Զույգը կարծես ապրել է հեքիաթային օրեր՝ շրջելով քաղաքի խորհրդանշական վայրերով, վայելելով ֆրանսիական շքեղությունն ու մթնոլորտը։
Արուսիկը լուսանկարներին կից անկեղծ խոստովանել է․
«Փարիզը ինձ ոտքից գլուխ իրանով ա արել։ Դեռ շատ կուզեմ վերադառնալ, ու վստահ եմ՝ էնքան շատ բան կա բացահայտելու»։
Այս խոսքերն ավելի են ընդգծում, թե որքան մեծ ազդեցություն է ունեցել այս ճանապարհորդությունը նրա վրա։ Փարիզը, կարծես, ոչ միայն գեղեցիկ հիշողություններ է պարգևել, այլ նաև ներշնչել է նոր զգացումներ ու ապրումներ։
Ձեզ ենք ներկայացնում Արուսիկ Տիգրանյանի հրապարակած լուսանկարները, որոնք բառերից առավել են պատմում այս անմոռանալի ուղևորության մասին։






















