Արփիի բոլոր շորերը հավաքեցի, որ տանեմ հավաքագրման. Արուս Տիգրանյան

  • Sep 27, 2023

Հայ հայտնիներից շատերն իրենց սոցիալական էջերում հրապարակում են տարբեր հայտարարություններ, սատարում արցախահայությանն՝ առաջարկելով իրենց օգնությունը:

Հաղորդավարուհի,լրագրող Արուս Տիգրանյանը ևս բացառություն չէ: Նա ինստագրամյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր Արփիի բոլոր շորերը, մեր շորերը հավաքեցի, որ տանեմ հավաքագրման: Իմ բոլոր ծանոթ մարդիկ այս օրերին զբաղված են ով և ինչով կարող է, բոլոր սթորիներում հայտարարություններ են մասնագիտական ու ոչ միայն օգնության մասին: Իմ ընկալմամբ ատելության մասին զրույցները հիմար զրպարտություններ են, որոնք ընդհանրապես հիմք չունեն, կամ երևի մի քանի անադեկվատ մարդկանց պահվածքի մասին են: Պետք չէ ընդհանրապես շարունակել այդ խոսակցությունները: Մենք ձեզ հետ ենք, սիրելի արցախցիներ»,- գրել է Արուս Տիգրանյանը:

Մեկնաբանություն

Որոնում