Երգչուհի Մաշ Իսրայելյանն իր ինստագրամյան էջում անանուն հարց ու պատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետևորդները իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել երգչուհուն:
Մաշը սիրով պատասխանել է դրանց:
Սակայն հարցերի մեջ եղել է ինտրիգային հարց`կապված Մաշի քրոջ հետ: Հետևորդներից մեկը հետաքրքրվել է`արդյո՞ք Մաշը չի շփվում քրոջ հետ, արդյոք նրանք կռված են, ինչը զարմացրել է երգչուհուն:
«Ապշում եմ, որտեղից եք նման ենթադրություններ անում»,- գրել է Մաշը:
Արդյոք իրականություն է քույրերի շփվելը, թե բամբասանք, StarNews-ը խոստանում է ճշտել:
StarNews-ը առաջինն էր տեղեկացրել, որ ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել Մաշ Իսրայելյանի առաջնեկը: Մաշն իր պրոդյուսեր ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ սկեսուրի`Աննա:
Դստեր ծննդից կարճ ժամանակ անց Մաշը սկսեց աշխատել ու զբաղվել իր արտաքնով:
Հետևելով երգչուհու լուսանկարներին` երևում է, թե որքան գեղեցիկ տեսք ունի նա: Պետք է փաստել, որ մայրությունը Մաշին ավելի է գեղեցկացրել, նա առավել գեղեցիկ է հիմա, քան նախքան դստեր ծնվելը:
Նշենք, որ Մաշի դուստրը ծնվել է նախորդ տարեվերջին: Նա դստեր ծննդից կարճ ժամանակ անց մայրիկը նրա մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակում, իսկ ավելի ուշ ֆոտոշարքով ներկայացան: