Իննա ջան, շատ մի անհանգստացիր ինստագրամում չլինելու համար, մի´ մոռացիր`ինչ օր է այսօր

  • Apr 24, 2023

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այն հայտնիներից է, ով կարճ ժամանակում հասցրեց սիրվել հանրության կողմից: Իննան նաև այն հայտնիներից է, ում անձնական կյանքը մշտապես հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում:

Նրա անձնականում միշտ այնպիսի իրադարձություններ են եղել, որոնք քննարկվել և ուշադրություն են գրավել: Բացի այդ Իննան ինքն իրենով փորձում է ինտրիգային պահել անձնականն ու հետաքրքրությունը չհեռացնել իր անձնականից:

Դերասանուհին մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում, նա կիսվում է իր առօրյայով, աշխատանքային պրոցեսներով, ինչը բնական է:

Սակայն այսօր այն հրապարակումը, որն արեց դերասանուհին, այնքան էլ բնական չէր: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Իննան որոշել էր ասել, որ այնքան խառն է գլուխը, որ չի հասցնում ինստագրամ մտնել:

Իննա ջան, այսօր ինստագրամում չեն սպասվում քո կյանքի և անձնականի մասին պատմող սթորիներ, այսօր սպասվում է կոչ և հիշեցում քո նախնիների կոտորածի մասին, գոնե մի օր կարելի է մոռանալ սեփական ուրախ հրապարակումներն ու հասկանալ`երբ, ինչ պետք է անել:

Մեկնաբանություն

Որոնում