Կնախընտրեի իմ եկեղեցու մրոտ պատերը…Մարջան Ավետիսյանն արտասվեց եթերում

  • Apr 04, 2023

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Մարջան Ավետիսյանին: StarNews-ը հետևել է հաղորդմանը, որի ժամանակ նրանք միասին անկեղծ զրույց են ունեցել:

Մարջանը խոսեց արվեստագետների մասին, ովքեր որոշել են դուրս գալ սգացողի դերից`կապված հայաստանյան իրադարձությունների հետ.

«Ես ասում եմ`էս ազգի ճակատագիրը չեն որոշելու փոքրիկ մարդիկ, որոշելու են ուժեղները, ազգասերերը: Թող լինեն իրենց կյանքը ապրողի դերում, բայց լինելու են անանձնական երջանկությամբ ապրողներ, չես կարող կառավարել, դա կոճակ չի, որ անջատես ու միացնես, կոճակ չի, որ ընդեղից Հ1-ից ասեցին`հենց հիմա մի հատ ուրախ վիդեո դիր ու դու արեցիր դա: Էդ էդպես չի: Եթե էդպես լիներ կանջատեի ու կապրեի,ամեն օր ես բոլորիդ գայթակղության առիթը կդառնայի, թե ինչ եվրոպական երկրներ եմ այցելում ու ինչ ֆանտաստիկ կյանք եմ ապրում, դա զզվելի է»:

Մարջանը խոսեց իր`հայրենիքից հեռու ապրելու, կարոտի և հայրենիքում սպասված լինելու կարևորության մասին:

«Ես բոլորին ցանկանում եմ, որ իրենք ճամփորդեն, լինեն աշխարհի հիանալի վայրերում, տեսնեն այն հրաշալիքները, որոնց մասին գրքերում են կարդացել, բայց հավատացեք`ես կնախընտրեի իմ եկեղեցու մրոտ պատերը»:

Մարջան Ավետիսյանն այս խոսքերն ասելիս հուզվեց:

Մեկնաբանություն

Որոնում