Օրեր առաջ երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի ունեցավ հայկական շոու բիզնեսնում մշտապես ինքն իրենով տարբերվող երգչուհի Նառայի դստեր`Էլեոնորայի երեխաների մկրտությունը:
Էլեոնորան ամուսնու հետ իսկական շքեղ երեկո էր կազմակերպել իր երեխաների համար: Հետևելով մկրտության կադրերը`մի բան ակնհայտ է`ընտանիքը, ինչպես մնացած այլ միջոցառումներին, հավուր պատշաճի է պատրաստվել:
Գերշքեղ տորթ, թանկարժեք հրավառություն ու յուրօրինակ երաժշտական երեկո, իսկ այս ամենը`ամբողջությամբ ճերմակի խորհրդանշմամբ:
Պետք է փաստենք`Նառայի դուստրն էլ ավելի գեղեցիկ է եղել իր երեխաների մկրտության օրը`նուրբ դիմահարդարմամբ և գեղեցիկ զգեստով:
StarNews-ն առաջարկում է հետևել բացառիկ կադրերին`բաց չթողնելով ամենաշքեղ մկրտության կադրերը: