Դերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» հատվածում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երեկ հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի հետ։
«Պավլիկ Վարդանի Աբազյան։ 2015 թիվ, Աչաջուր։ Արմատներին կպած։ Բայց այս հողը մենակ տանում է», – գրել է դերասանուհին:
Մեկ այլ գրառման մեջ էլ դերասանուհին գրել է․
«Ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուզից էր։ Տան միակ որդին։ Պետք է վերադառնար ամռանը։ Պավլիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հալմալսարան»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: