Գաբին հասկացավ, որ այլևս չի գրկելու իրեն աշխարհում ամենից շատ սիրող տղամարդուն. Լուիզա Ղամբարյանը հուզվեց`խոսելով ամուսնու կորստի մասին

  • Feb 20, 2023

Ամալյա Հովհաննիսյաննի Look & Face հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է: Լուիզան ամուսնու մահից տևական ժամանակ անց որոշել է խոսել և ներկայանալ հարցազրույցով:

StarNews-ը հետևել ու առանձնացրել է հետաքրքիր մտքերը:

Լուիզան հաղորդման ընթացքում խոսեց ամուսնու կորստի մասին:

Խոսելով ներկա իրավիճակի մասին`Լուիզան նշեց, որ շատ փորձություններ իրեն խոնարհման են բերել և ավելի ուժեղ դարձրել.

«Մենք երբեք չենք կարող բարձրաձայնել այն բաղադրատոմսը, թե երբ ենք մենք տառաօում, երբ է մեզ բաժին հասած տառապանքի ժամը գալիս և ինչպես ենք դրա միջից դուրս գալիսԵթե լիներ բաղադրատոմս, գոնե իրար սիրող, կամեցող մարդիկ իրար կհուշեին և մարդիկ գոնե մի փոքր ավելի քիչ կտառապեին: Բայց չկա այդպիսի բան, յուրաքանչյուրն իր ուղին անցնում է յուրովի: Պիտի արժանապատվորեն հաղթահարելու ճամեան բռնես և հաղթահարես, այլապես կդառնաս բեռ ոչ միայն քո համար, այլ քեզ շրջապատող մարդկանց համար, իսկ դա իմը չէ և ճիշտ չէ: Ես իմ կողքին ունեի մարդիկ, ովքեր պատրաստ էին և կիսում էին իմ ցավը: Պինդ պիտի մնաս»:

Լուիզան խոսեց ամուսնու կորստի մասին: Հաղորդավարի այն հարցին, թե ինչ էր զգում Լուիզան, երբ կորցրեց իր հենասյունը, դերասանուհին նշեց.

«Ես իրեն չեմ կորցրել, բալես, հասկանում եմ, որ անցյալ ժամանակով պետք է անես հարցադրումդ, բայց նա ներկա է, նա այնքան շատ բան է թողել,իհարկե դեմ եմ հիշողություններով ապրելուն, որովհետև դա միգուցե տանի դեպի դեպրեսիա: Նա նախէան մահը գիտակցում էր, որ մի օր մեզ մահվան պատճառով մենակ է թողնելու, և հենց այդ ժամանակվանից նա մեզ խորհուրդներ էր տալիս և ուղղորդում էր, այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի: Չկա օր, որ մենք տանի Գաբիիս հետ չհիշենք նրան և չհիշենք ուրախությամբ, այլ տարբերակ չկա մեր լինելիության համար»:

Լուիզան խոսեց նաև դստեր ապրումների մասին.«Գիտես, Գաբիս միանգամից մեծացավ: Իր կյանքում ամեն ինչ հեշտ էր տվել և դժվարություններ գրեթե չէին եղել և չէր պատկերացնում, որ այլ կերպ էլ է լինում: Նա միանգամից առերեսվեց նրան, որ այլևս չի կարող գրկել իրեն աշխարհում ամենաշատ սիրսղ տղամարդուն: Բայց խնայեց ինձ`հասկացավ, որ մեկս մյուսի համար պիտի լինենք, ասեց`մնացինք ես ու դու էս աշխարհի դեմ»:

Մանրամասները`տեսանյութում

Մեկնաբանություն

Որոնում