Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում սթորիներ է հրապարակել: Երգչուհին ցույց է տվել հատված իր և արցախցի փոքրիկի զրույցից, որում նա խոստովանում է, որ կարոտել է եղբորը: Փոքրիկ արցախցին Սիրուշոյի որդիների հետ տոնածառն է զարդարել: Այս ամենը երգչուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում, որը հուզել է շատերին:
Ախպորս կարոտել եմ… Սիրուշոն հանդիպել է արցախցի փոքրիկին ու միասին տոնածառ զարդարել. Հուզիչ հոլովակ
