StarNews-ը բազմիցս խոսել է սիրված երգիչ Արամ Ասատրյանի և նրա զավակների կյանքի մասին:
Նա և կինն ունեն 3 որդի և մեկ դուստր:Որդիներից Սեդրակը տարիներ առաջ մահացել է, Արտաշը և Տիգրանը այս պահին գտնվում են Ամերիկայում և այնտեղ ծավալում են իրենց գործունեությունը:
Նրանց դուստրը ևս ԱՄՆ-ում է, սակայն կապ չունի եղբայրների հետ:
Արամի որդիներից Սեդրակը 17 տարի առաջ այս օրն է մահացել`ավտովթարի հետևանքով: Նրա մահվան հետ կապված բազմաթիվ վարկածներ են եղել, սակայն ինչպես Սեդրակի երկվորյակ եղբայրը`Տիգրանն է խոստովանել, իր եղբայրը մահացել է ավտովթարի հետևանքով:
Այս առիթով Տիգրան Ասատրյանն ընտանիքով այցելել է եղբոր գերեզմանին: Բացի այդ նրա որդին`Արամ Ասատրյանը հրապարակում է արել ու գրել.
«17 տարի առանց քեզ Սեթո ջաննն»:
Ներկայացնում ենք կադրերը`առանց մեկնաբանության: