Ներսես Ավետիսյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Հրաչ Քեշիշյանի հետ, և ինչպես իր ճանապարհը բացվեց դեպի հայտնություն

  • May 20, 2023

Ամալյա Հովհաննիսյանի LifeRoom հաղորդման շրջանակներում երգիչ, հաղորդավար Ներսես Ավետիսյանն է, որին հետևել է StarNews-ը:

Ներսեսն իր զրույցի ընթացքում  խոսել է իր անցած դժվար ճանապարհի, գյուղից քաղաք տեղափոխվելու մասին, ինչպես նաև ամուսնական կյանքի և երեխա ունենալու մասին:

«2015 թվականն էր, երբ առաջին անգամ ընդունվեցի Արմնյուզ հեռուստաընկերություն, ուրբաթ օր էր, Մասիվում սպասում էի Գառնի գնացող ավտոբուսի գալուն,անծանոթ համարից զանգ եկավ, տանել չէի կարողանում էդ տեսակ անծանոթ զանգերը,որովհետև չգիտես, որ վերցնես ինչ կասեն: Քեշիշյան Հրաչն էր, ասումա` կարո՞ղ ենք հանդիպել, գույնս ընգնումա: 18 տարեկան էի դե, շատ շնորհակալ եմ Հրաչին, որ ինքը հավատաց ինձ: Ու հենց այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ»:

Խոսելով ծանոթության մասին` Ներսեսը նշեց, որ վաղուց ընկերներ է եղել Քեշիշյանի որդիների հետ: Ներսեսի խոսքով`դա երբեք դեր չի խաղացել, փորձել են չշահարկել այդ փաստը:

Ներսեսը նշեց, որ պատերազմից հետո իր կյանքբ անասելի փոխվել է.

«Չեմ պատկերացնում մի մարդու, ում կյանքը փոխված չլինի պատերազմից հետո: Անտանելի ժամանակներ էին, թվում է, որ հնարավոր չէ դրանից վատ օրեր ունենալ, չնայած դեռ էդ ամենի մեջ ենք: Չգիտեինք, թե որն է փրկօղակը, մինչ որ սկսվեցին նկարահանումները 2020 թվականի դեկտեմբերի վերջ»:

Ներսեսը խոսեց կնոջ դերի մասին`նշելով, որ այն մեծ է իր կյանքում.

«Շատ շնորհակալ եմ, որ Լիլիթն ի սկզբանե գիտակցելա, թե ում հետա կապում կյանքը, երբեք խնդիր չի առաջանում, երբ ես շատ բուռն համբույրի տեսարան եմ ունենում, որովհետև, ախպեր, բա ի՞նչ անեմ:Հո չեմ ասի`գիտեք, չեմ կարա, Լիլիթն իմ կյանքում շատ բանա փոխել, շատ-շատ, շատ հարցեր 180 աստիճանի տակ փոխվել են, շատ շնորհակալ եմ Լիլիթին, որ հենց իմ կյանքա եկել,ու ես սովորում եմ ապրել իրա հետ`կողք-կողքի ու սարսափելի ամուր: Չեմ կարա բացատրեմ`իրա հետ ինչքան ուժեղ եմ ինձ զգում»:

Մեկնաբանություն

Որոնում