2 ամիս առաջ ողջ համացանցը քննարկում էր դերասանուհի Ռոզա Դավթյանի նշանադրությունը։ Այդ մասին դերասանուհին հայտնել էր իր ինստագրամյան էջում` սիրելիի հետ լուսանկարներ հրապարակելով։
Չնայած նրան, որ Ռոզան իր անձնական կյանքի մասին մանրամասներ չէր հայտնում իր սոցիալական էջերում և նույնիսկ հարցազրույցների ժամանակ, այս կարևոր լուրով դերասանուհին որոշեց կիսվել հետևորդների հետ։
Այսօր դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է իր սելֆին`շքեղ ծաղկեփունջը ձեռքին, որը ստացել է սիրելիից: