«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա մեկ ճամփորդում է, մեկ մարզվում, մեկ այս ու այն ժամանցի վայր այցելում, ինչի մասին պատմում և կիսվում է իր հետևորդների հետ:
Այս անգամ Լուսինեն իր էջի սթորի հատվածում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում է, որ Լուսինեն իր երեխաների հետ մասնակցել է իր սկոսրայրի`ամուսնու հայրիկի հեղինակած գրքի շնորհանդեսին:
Այն, որ Լուսինեն հիանում է իր սկեսրայրով և ամեն հնարավոր ձևով գովերգում նրան, նորություն չէ: Լուսինեն ամեն հնարավորության դեպքում ցույց է տալիս իր սերը սկեսրայրի հանդեպ: Նա ամեն անգամ հիացմունքով է խոսում իր երեխաների և պապիկի կապի և ջերմության մասին:
Սակայն իրականում ամեն բան ունի չափ և սահման: Լուսինե ջան, սեփական ծնողներիդ մասին անգամ այդքան հրապարակումներ չես անում և չէիր անում այն ժամանակ, երբ կորցրիր հայրիկիդ, հերիք է պատեհ-անպատեհ գովերգես սկեսրայրիդ: Շատ ուրախ ենք քո բախտով և մաղթում ենք, որ մշտապես մնաս նույն կարծիքիդ:
Հետաքրքիր է`ինչու նույնքան հիացմունքով Լուսինեն չի խոսում սկեսուրի մասին:
StarNews-ը խոստանում է հետևել և խոսել հարս-սկեսուր հարաբերությունների մասին: