Տարիներ առաջ RazBoy բեմական անունով հայտնի դարձած երգիչ Վարդան Նահապետյանը այսօր առավել շատ հայտնի է որպես պրոդյուսեր, մասնավորապես երգչուհիներ Լիլիթ Կարապետյանի, Ջուսի և Սոնա Շահգելդյանի պրոդյուսինգով է զբաղվում:
Պարզվում է Վարդանը նաև բավական ակտիվ է սոց հարթակներում, այսպես ասած քոմենթներ գրելով:
Վարդանն անդրադարձել է օրերս Իննա Խոջամիրյանի մասնակցությանը`Լուսինե Թովմասյանի «Կնոջ Օրագիրը» հաղորդմանը:
Razboy-ը հետևյալն է գրել Իննային.
«Ուստի ինքնահաստատվիր վերջապես և եթերներում այդքան մի տանջվիր տղամարդկանց թեմաներով»:
Դե իսկ դերասանուհի Իննա Խոջամիրյանը որոշել է պատասխանել նրան.
«Իմ մեկնաբանություններում մի´ հաստատվեք, խնդրում եմ»:
Թե ինչի կբերի այս «աստղային պատերազմը», կհետևի և կներկայացնի StarNews-ը: