Այս օրերին սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանը, ում ընտանիքը ոչ պակաս սիրված է, իր հանգիստն է վայելում կնոջ եղբոր և ծնողների հետ։
Նրանք միասին վայելում են հանգիստն ու լավ ժամանակ անցկացնում միասին։
Ի տարբերություն Իննայի՝Գուրգենը հրապարակումների առումով կարծես թե պասիվ է, ինչը չենք կարող ասել Իննայի մասին։
Հետևելով զույգի հանգստին`կարելի է նախանձել, քանի որ ինչպես ասում են`տարին 12 ամիս զույգը վայելքների և հանգստի մեջ է:
Ինչպես ավելի վաղ նշեցինք` Իննայի մայրիկը և մորաքրոջ ընտանիքը ևս նրանց հետ է: Այս օրերին նրանք նաև նշել են Իննայի հայրիկի ծննդյան օրը:
Նշենք, որ Գուրգենի զոքանչը դեռ սիրվել և հետաքրքրություն էր առաջացրել զույգի հարսանիքից հետո։ Նա չափազանց երիտասարդ տեսք ունի, ինչի պատճառով էլ նրա մասին շատերն էին խոսում ու հրապարակումներ անում նրա գեղեցկության մասին։