Լիլիթ ջան, եթե անգլերեն չգիտես, քեզ մի խայտառակիր, կարող ես հայերեն գրել կամ էլ Վահեին հարցնել

  • Feb 03, 2023

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե միշտ ինստագրամյան հարթակում ցույց է տալիս իր ու իր ընտանիքի առօրյան ու ժամանցը:

Հետաքրքիրն այն է, որ Լիլիթը երբեք չի խուսափում խոսելուց նաև իր խնդիրների, ընտանեկան դժվարությունների մասին և ոչ միայն:

Այս անգամ Լիլիթը հրապարակում է արել աշխատանքային գործընթացից և ցանկացել իրենց թիմին լավագույնն անվանել: Սակայն, Լիլիթը կարծես թե չի տարբերում stUff և stAff բառերը միմյանցից:

Լիլիթ ջան, մենք չէ, որ պետք է քեզ տանք այս բառերի բացատրությունը, բայգ մենք կարող ենք խորհուրդ տալ`կամ գրելիս իմանալ ճիշտն ու սխալը, կամ անգլալեզու գրելը պարտադիր չհամարել:

Նշենք, որ օրերս Լիլիթը շտապել էր գովել ինքն իրեն:Լիլիթը սթորիում պատմում էր, որ նախաճաշ է պատրաստել և նշել, որ ամուսինը`Վահեն հիացած է իրենով: Լիլիթ ջան, համեստությունը լավ բան է, պետք չէ ի լուր աշխարհի հայտարարես, որ ամուսինդ գոհ է քեզնից:

Հավելենք,  որ մեկ անգամ Լիլիթը պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի իր ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի ծնողների հետ,  լակոնիկ նշել էր՝ «Շատ լավ»։

Նշենք, որ վերջերս իր հարցազրույցում Լիլիթը խոստովանել էր, որ ամուսնու հետ շատ դժվարություններ են հաղթահարել:Հաղորդավարուհու խոսքով՝ թեև ամուսինն իրենից բարդ բնավորություն ունի, սակայն իրենք կարողանում են հաշտ ապրել:

Մեկնաբանություն

Որոնում