Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հարցուպատասխանի ձևաչափով շփվում իր հետևորդների հետ, ովքեր տարբեր հարցեր են հնչեցնում`ուղղված դերասանուհու անձնականի, ամուսնու և Թուրքիա տեղափոխվելու հետ:
Այս անգամ դերասանուհին ևս փորձել է շփվել իր հետևորդների հետ, որին հետևել է StarNews-ը:
Այս անգամ նրան հարց են ուղղել`արդյո՞ք իրեն լավ են վերաբերվում Թուրքիայում, ինչին ի պատասխան դերասանուհին նշել է, որ Թուրքիայում հայերին շատ լավ են վերաբերվում, անգամ թուրք ոստիկանները չեն կանգնացնում իր`հայկական պետհամարանիշներով ավտոմեքենան:
Նշենք, որ ամիսներ առաջ Մարիամը Հայաստանում էր: Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ նա անկեղծացել էր` նշելով, որ դաժան ժամանակահատված է եղել իր կյանքում 2020 թվականի սեպտեմբեր ամսին, երբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով պատերազմ էր:
Նա նշել էր, որ ինքն ակտիվ էր իր միկրոբլոգում,սակայն Հայասգանի կողմից ավելի շատ մեղադրանքներ էր հնչում, քան Թուրքիայի:
Նա խոստովանել է, որ սպառնալիքներ են եղել իր հասցեին.
«Թուրքերը գրում էին, որ դժվար չէ իմանալ իմ տեղը, սակայն ես չէի վախենում»: