Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան հարթակում, սակայն վերջերս նա պասիվություն է ցուցաբերել, ինչն էլ առաջացրել է հետևորդների հետաքրքրությունը: Միայն այսօր Մարիամը խոստովանել է, որ պատճառը նախահարսանեկան վիճակն է:
Թե ում հարսանիքին է պատրաստվում դերասանուհին`ի՞ր, թե՞ եղբոր, պարզ կդառնա հետագայում:
Նշենք, որ վերջերս Մարիամի նախկին նշանածի`Գոռ Համբարձումյանի հարսանիքն էր, և արդյո՞ք Մարիամի հրապարակումը նաև նախկին նշանածի ամուսնության պատասխանն է, հստակ ասել չենք կարող:
Հավելենք, որ Գոռը նախընտրել էր հայկական ավանդական հարսանիք կազմակերպել։ Գոռը զուռնա դհոլի ուղեկցությամբ գնացել էր հարսի տուն, որից հետո էլ տեղի էր ունեցել պսակադրությունը։
Նշենք, որ Գոռը երկար ժամանակ ցույց չէր տալիս սիրելիին, սակայն պարբերաբար ակնարկում էր, որ հարաբերությունների մեջ է։