Ադրբեջանի դրոշն այրելու համար Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել

  • Apr 14, 2023

StarNews-ի տեղեկություններով`դիզայներ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:
https://youtu.be/v1WhQBpC2s8

Հիշեցնենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը Եվրոպայի առաջնության խորհրդանշական ինքնաթիռը վայրէջք է կատարել համալիրի բեմահարթակում, ապա հերթով ինքնաթիռից դուրս են եկել բորտուղեկցորդուհիներն ներկայացրել առաջնության մասնակից 40 երկրները։Նրանց թվում ինքնաթիռից դուրս է եկել նաև Ադրբեջանը ներկայացնող ուղեկցորդուհին:

Երբ բեմում հայտնվել է Ադրբեջանի դրոշը, հայ հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանը այրել է այն:

Մեկնաբանություն

Որոնում