StarNews-ն առաջինն էր, որ տեղեկացրեց դերասանուհի Եվա Բաղդասարյանի անձնական կյանքում կատարված փոփոխության մասին:Դերասանուհին ամուսնացել էր, ինչի մասին փորձել էր չխոսել և գաղտնի պահել:
Դերասանուհին օրերս հյուր էր Ամալյա Հովհաննիսյանի Look&face հաղորդմանը, որտեղ էլ բացել էր բոլոր փակագծերը:
«Արդեն մեկ տարի կլինի, որ միասին ենք, օրինական հարաբերությունների մեջ ենք: Շատ դժվարությամբ կարողացա գաղտնի պահել, ես չեմ սիրում երբ անձնականս հանրության քննարկման առարկա է դառնում, կողակիցս էլ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Շատ երջանիկ եմ ու երբևիցե այսքան երջանիկ եմ եղել»,- ասել էր նա:
Եվ ահա դերասանուհին ամուսնու հետ մեկնել է հանգստի: Նա հրապարակումներ է անում`ներկայացնելով շքեղ հանգստի կադրերը, որոնք ներկայացնում ենք մեկ տեսանյութում: