Ինչպե՞ս Աշոտ Ղազարյանը նայեց ապագա կնոջ սուրճի բաժակն ու ի՞նչ ասաց նրան… Դերասանը բացահայտում է կնոջ հետ ծանոթությունը

  • May 19, 2023

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն իր Tet a Tet-ի շրջանակներում հյուրընկալել է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանն է:

Աշոտ Ղազարյանն, ով վերջին տարիներին ԱՄՆ է տեղափոխվել, անկեղծ զրույց է ունեցել:

Զրույցին հետևել է StarNews-ը և ներկայացնում է Աշոտ Ղազարյանի մեկնաբանությունը`կնոջ հետ ծանոթության մասին.

«Մելանյան իմ թուլություննա, իմ սրբություննա,ես իրան ասել եմ`Աստված չանի, որ քեզնից բաժանվեմ`էլի քո հետ եմ ամուսնանալու: Հորաքրոջս աղջիկը, երբ ավարտեց ինստիտուտը, Ապարանում նշանակեցին գլխավոր բժշկի տեղակալ: Մելանյայի հայրիկին էլ Ապարանում նշանակեցին զինկոմիսար: Ես ուսանող էի, ինքը դպրոցում էր սովորում, քրոջս հետ հարևաններ էին, ո՞վ կմտածեր ամուսնանալու մասին, բայց նայում ու ասում էի`ինչ լավ աղջիկա: Գնացի բանակ, հետ եկա, չէի գտնում լավ աղջիկ, քույրս առաջարկեց, ասեց`ասում էիր Մելանյան լավ աղջիկա:Չէինք գտնում հասցեն, հայրն ավարտել էր ծառայությունը, հետ էին գնացել Ապարանից Երևան: Մի օր պատահական ախպորը տեսա փողոցում,հրավիրեց իրենց դաչա, ասեց Մելանին հիշում՞ ես, մամային պապային, շատ կուրախանան: Գնացինք, կոֆե խմեցինք, նայեցի Մելանի բաժակը, ասում էր, որ հեռու գյուղ գնալուա դասատու աշխատի քիմիայի, բայց չէր ուզում, բաժակը նայեցի, ասեցի`հաստատ գյուղ չես գնալու, ասեց`ո՞նց, ծանոթ ունե՞ս,ասեցի չէ, ես եմ տենց ասում քեզ: Մելանին ասեցի`ես ոնց որ կամ, տենց եմ,հավանում ե՞ս, ասեց հա, նորմալա, ասեցի դե արի ամուսնանանք»:

Մեկնաբանություն

Որոնում