Դերասանուհի Դիանա Մալենկոն հեռուստաէկրաններին է բավականին վաղ տարիքից և այս ընթացքում պարբերաբար հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր կերտած դերերով, այլև անձնական կյանքի մանրամասներով։
Դիանան տևական ժամանակ հարաբերությունների մեջ էր դիզայներ Մհեր Գալստյանի հետ, ում մասին խոսելիս դերասանուհին դեռ տարիներ առաջ ասել էր.
«Նշանադրվել եմ իմ երազանքների տղամարդու հետ»։
StarNews-ը նկատել էր,որ վերջին շրջանում, Դիանայի անունը կապում էին ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի հետ։ Խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ դերասանուհին Աղաջանյանի հետ համատեղ մեկնեց ամառային հանգստի ու նրա հետ լուսանկարներ հրապարակեց։ Դեռ օրեր առաջ էլ՝ Աղաջանյանի ծննդյան օրվա առթիվ դերասանուհին ինստագրամյան իր էջի story բաժնում նրա հետ համատեղ լուսանկար էր հրապարակել ու գրել.
«Ծնունդդ շնորհավոր, հոգիս»։
Ակնհայտ է, որ զույգը արդեն չի թաքցնում հարաբերությունները և չի խուսափում առավել մտերմիկ հրապարակումներ անել։ Դիանան այսօր Էդուարդ Աղաջանյանի մասնակցությամբ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում էլ Աղաջանյանը համբուրում է դերասանուհուն։
Տեսնելով նման անկեղծ և բացահայտ հրապարակումներ՝ կարելի է ենթադրել, որ նրանց հերթական հարաբերություններն այս անգամ լուրջ են։ Ինչևէ, առաջարկում ենք դիտել բացառիկ լուսանկարն ու սպասել հետագա զարգացումներին։