Հաղորդավարուհիներ Դիանա Մալենկոն և Մադոննա Հարությունյանը մտերիմ ընկերուհիներ են: Օրերս նրանք երկուսով մասնակցել են 90-ականների թեմայով ծննդյան տարեդարձի, որի ժամանակ ներկայացել են հենց 90-ականների լուքերով:
StarNews-ը հետևել է նրանց երեկույթին և նկատել է, որ աղջիկները հիանալի ժամանակ են անցկացրել, սակայն Մադոննան որոշել է նաև այնպիսի տեսանյութով կիսվել, որտեղ Դիանա Մալենկոն մի տղայի գրկում պարում է, իսկ ինքը մեկ ուրիշ տղայի գրկում «սավառնում»: Աղջիկների սեքսուալ պարը հայտնվել էր Մադոննայի սթորիում:
Հարգելի Մադոննա, ինչ անում ես, լավ ես անում, բայց գուցե համայն հայության առաջ չհրապարակես, թե ինչպես են քեզ գրկում և «օդ թռցնում»:
Նշենք, որ քչերին է հայտնի, որ նրանք երկուսն էլ դերասան Սոս Ջանիբեկյանի սիրելի կանայք են եղել:
https://youtu.be/KZ7zMU3n-Is
Սոսի և Դիանայի սիրային հարաբերությունների մասին շատ էին խոսում, նրանք չէին հերքում, որ իրենց հարաբերություններն իսկապես ընկերական չեն եղել, սակայն ինչ-որ մի պահի դրանք այլ զարգացում չեն ունեցել:
Հետաքրքիրն այն է, որ Սոսի հետ սիրային հարաբերություններ ունենալուց հետո Դիանան սիրավեպ սկսեց Սոսի մտերիմ ընկերներից մեկի՝ Մհերի հետ:
Ի տարբերություն Դիանայի՝ Սոսի և Մադոննայի հետ հարաբերությունները պաշտոնական էին, նրանք ամուսնացան և երեխա ունեցան, ապա նաև բաժանվեցին:Նրանց դուստրը` Անաիսը 4 տարեկան է: