Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի գործունեությունն ու անձնական կյանքը միշտ ուշադրության կենտրոնում են եղել։
Դիմահարդարը բացի մասնագիտական բուռն աշխատանքներից, ակտիվորեն վարում է նաև իր ինստագրամյան էջը, որտեղ էլ Գոհարը կիսվում է իր հույզերով ու առօրյայից հեթաքրքիր կադրերով։
StarNews-ը բազմիցս անդրադարձել է Գոհարի կյանքի՝ սիրո պատմություններին, դրանք ի դեպ միշտ հանրային են եղել։
Դիմահարդարը միայն վերջերս հայտնեց, որ նոր սիրելիից ևս բաժանվել է, սակայն ինչպես ժամանակի ընթացքում պարզ է դարձել, Գոհարի կյանքում իրադարձությունները արագ են փոխվում։
Բանն այն է, որ դիմահարդարը երեկ ցույց է տվել իր շքեղ ծաղկեփունջը՝ այսպիսի գրառում անելով.
«Առանց պատճառ միշտ ավելի հաճելի է, համաձա՞յն եք աղջիկներ»,- լուսանկարին կից գրել էր Գոհարը։