Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ու սիրելին`Քրիստին մեկնել են Ռուսաստան: Պատճառը`Քրիստիի ուսումն է:
StarNews-ը երեկ ներկայացրել էր դերասանուհու անցյալից լուսանկար, որում նա նախքան իր քթի վիրահատությունն է և շուրթերի մեծացումը:
Ակնհայտ է, որ դերասանուհին բավականին մեծացրել է շուրթերը, վիրահատել քիթը, բացի այդ փոխել է իր վարսերի ձև ու նաև մշտապես ներկայանում է կոսմետիկ լինզաներով:
Դերասանուհու առաջ և հետո լուսանկարները տպավորություն են ստեղծում, որ այլ մարդիկ են, սակայն փաստն այն է, որ Քրիստին անճանաչելի է դարձել:
Այսօր Քրիստին անդրադարձել է տվյալ լուրին`հերքելով ու նշելով, որ ինքը չի վիրահատել իր քիթը:
Նշենք, որ 2 ամիս առաջ Գևորգ Մկրտչյանի և նրա սիրելիի`Քրիստինա Հովհաննիսյանի նշանադրության օրն էր:
Զույգը շքեղ երեկո էր կազմակերպել, որին հետևել էր StarNews–ն ու նկատել, որ աստղային զույգի նշանադրությանը ներկա էրեղել 120 հյուր:
Նշանադրության կարևոր արարողությանը`կոնյակները բացելու պարտականությունն իրենց վրա էին վերցրել Գևորգի եղբայրն ու Քրիստինայի պապիկը:
Հանդիսությունը վարել է երգիչ, դերասան Ավո Ադամյանը, ում երգի ներքո էլ եղել է զույգի առաջին պարը:
Գևորգն ու Քրիստին հետաքրքիր և չկրկնվող տորթ էին ընտրել իրենց կարևոր օրվա համար, ինչպես նաև շքեղ ձևավորում և գեղեցիկ տարոսիկներ` տարոսը ներկաներին բաժանելու համար: