Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, աշխատանքը և անցկացրած ժամանակը:
Այս անգամ Հրաչուհին հրապարակում է արել, որտեղ նա չափազանց մեծ տեսք ունի:
Արդյո՞ք սա հոգնածության արդյունք է, թե՞ հաղորդավարուհին իսկապես արտաքնապես փոխվել է, հստակ չենք կարող ասել:
Նշենք, որ ամիսներ առաջ լուրեր պտտվեցին, որ Հրաչուհի Ութմազյանը պատրաստվում է ամուսնանալ: Սակայն պետք է հավելենք, որ Հրաչուհին գրեթե երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին։
Միայն տարիներ առաջ նա հայտնել էր, որ սիրելի ունի, սակայն նրանց հարաբերությունները երկար չէին տևել։ Այլ մանրամասներ հաղորդավարուհին երբեք չի ներկայացրել։