«Ապրել սիրեԷLove» հաղորդման հյուրն էր երգչուհի Սիլվա Հակոբյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Մայրությունից խոսելով` Սիլվան անկեղծացավ, որ կյանքում ունեցել է մի պահ, երբ հասկացել է ունի ամեն ինչ, բացի գլխավորից՝ ընտանիք.
«Հիմա ես ինձ լիարժեք կին եմ զգում։ Շատ կապվածություն կա, անգամ, երբ պետք է շրջագայության գնամ, արդեն ամիսներ առաջ փորձում եմ կառավարել իմ զգացմունքները, թե ինչպես եմ իրենցից բաժանվելու, իրենք` ինձանից։ Դայակ ասված, որպես էդպիսին, չունեմ, տատիկներն են օգնում, քույրս, բոլոր հարազատներս պատրաստակամ են»։
Ինչպես՞ է հասցնում տուն, կենցաղ, երեխաների հետ ժամանց ու աշխատանք.
«Մի կերպ` ինչպես բոլոր մայրերը։ Շատ դժվարա, ինձ մեկ-մեկ ասում են` ոնց ես նիհարել, դժվար ա։ Կարծում եմ` ամենադժվար փուլը հաղթահարել եմ»։
Խոսելով ընտանիքի մտերմությունից` երգչուհին նշեց.
«Մենք մեծացել ենք շատ խիստ հայկական ավանդական ընտանիքում։ Մի սենյականոց տան մեջ 5 հոգով, բայց այդ ջերմությունը, սերը, որ մեզ փոքրուց պարուրել ա, մինչև հիմա կա ու ամենակարևորը` միասնականությունը»։
Սիլվա Հակոբյանը խոսեց նաև հայրիկի մասին.
«Նորություն չէ, որ աղջիկներն ամենամեծ կապն ունենում են պապաների հետ։ Շատերն իմաստը չեն էլ հասկանում, որ հայրս ինձ հետ ամեն տեղ գալիս է։ Ինքն առաջնահերթ պրոդյուսեր է ,հետո նոր հայրիկ։ Մի հատ ֆիլմ կա, ինչքան նայում եմ հուզվում եմ, ասումա՝«Եթե մամաս չլինի, ես կմրսեմ»։ Իմ դեպքում իրոք էդպես ա, եթե պապաս չլինի, իսկապես կմրսեմ…»։