Օրերս «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն Արման Խաչատրյանն էր.նույն ինքը հեռուստադիտողին հայտնի ՝ Արմուշը։
StarNews-ը անդրադարձել է հաղորդմանն ու առանձնացրել հետաքրքիր մտքերը։
Հաղորդման սկզբի հատվածում Արման Խաչատրյանը խոսեց իր ընտանիքից.
«Մենք սովորական ընտանիք ենք եղեք։Մայրս աշխատել է պոլիկլինիկայում,կանացի կոնսուլտացիայում՝գինեկոլոգիա բաժնում։Հայրս աշխատել է «Պոլովինի ացետատում»։Այն ժամանակվա ամենալավ գործարաններից մեկում:Հայրս միևնույն ժամանակ շատ սիրել է գիրք կարդալ։Մեծացել ենք ոչ մի բանից ո՛չ պակաս ,ո՛չ էլ ավել։Միջին ընտանիք ենք եղել ու ապրել ենք շատ մեծ սիրով։Ոչնչից զրկված չենք եղել՝ազատությունից զրկված չենք եղել ամենակարևորը` անգամ այն ժամանակ:Չէ-ն էլ էնք ունեցել,մերժում էլ ենք ունեցել,որ սովորենք՝չէ էլ կարող է լինել։Նույնն իմ մեջ է ,որը փոխանցվում է երեխաներիս։Որպես երեխա ակտիվ եմ եղել շատ՝չարաճճի։Ընկերությանը նվիրված եմ եղել միշտ։Այն ժամանակվանից ամենաուրախն եմ եղել,ամենալավ անեկդոտ պատմողը։Սիրել եմ կերպարներ կերպարանավորել,անգամ կենդանիների։Հալած յուղի նման չեմ եղել ծնողներիս ջղայնացրել եմ շատ։Ինչի՞ ,որովհետև բակն եմ սիրել։Հետո անցան տարիներ ,հիմա այնքան շնորհակալ եմ ,որ բակի կյանքն ավելի սիրեցի ,որվհետև մինչև այսօր ցանկացած իրավիճակից կարող եմ դուրս գալ։Կարող եմ ձորում էլ ապրել,օտար երկրում էլ՝ես կարող չեմ»։
Արման Խաչատրյանը ծառայել է Արցախի Մատաղիսում։Բանակային տարիները փոխեցին մահից՝մահու չափ վախեցող տղային։Այդ տարիներին ռումբի վրա պայթում է ընկերը։
Նա այդ մասին ասեց.
«Մեզանից 6ամիս ուշ էր եկել Երեմը։Այնքան լավ տղա էր՝գեղեցիկ դիմագծերով ,ջիգյարով։Ձմեռ էր իրեն ասել էին,որ խտամատից այն կողմ չի՛ կարելի։Իր հերթապահության ժամանակ քաշում է թուփը ,որտեղ մին է դրված լինում և տրաքում է։Այդ ձայնը բոլորս լսում էնք ։Այնտեղից էլ թուրքերը կրակում են՝չեն թողում գնաս դիակի հետևից։Մի խոսքով գիշերով մի կերպ գնացինք,բերեցինք։Պալատկաի վրա դրեցին մարմնի մասերը։Ես դա տեսա ՝սթրեսի մեջ էի,10օր չէի խոսում։Լսում էի,հասկանում էի,բայց շփումը չկար.լռակյաց էի։Դրանից հետո իմ համար սովորական էր մահացած մարդ տեսնելը։Մի լավ ընկեր ունեմ՝ամենաուժեղ մասնագետներից է ,շատ վնասված դիրերը ինքը հավաքում է։Նա միշտ ինձ ասում է որ մահացած մարդուց չեն վախենում ,կենդանի մարդուց է պետք վախենալ»։
Արման Խաչատրյանը բանակից հետո հայտնվում է «Հայ ֆիլմում»Այդ շրջանի մասին խոսեց.
««Մալաթիա-Սեբաստիա» հայորդաց տանը գնում էի թատերական խմբակ՝Արևիկ Սանթրոսյանի խմբակ։Գնում էին իմ մորաքրոջ թոռները ՝Ալլան,Աննան և իր ընկերուհին ՝Արաքսյան։Մի օր որոշեցի ես ուղեկցեմ ՝համ էլ հետաքրքիր էր,քանի որ երազանք ունեի բեմի հետ կապված։Գնացի ,իրենք ներս մտան ես էլ ետնամասում նստեցի։Փորձ էին անում Նոր տարվա՝Ամանորյա հեքիաթի փորձ էր։ Սոֆի Սարգսյանին էին հրավիրել ,որ տեսներ ինչ կարելի է ավելացնել։
Արևիկը պտտվեց Սոֆիին ասեց, որ մի հատ լավ գայլ չունի ,գայլ է պետք։Սոֆին պտտվեց ինձ ասեց .«տղա ջան ինչ ես անում,կարող ես՞ գայլի նման ոռնալ »։Ես էլ առանց կաշկանդվելու սկսեցի։Ասեց վաղը իրար հետ հանդիպում էնք տեղ գնանք,տարեց կինոստուդիա։ Ռուսական «Comedy Clab»-ից ոգեշնչված ստեղծվեց «32-ատամ» ակումբը։Որոշ ժամանակ աշխատելով 32 ատամ -ում լայն ճանաչում ստացավ,սակայն տարիներ անց անհամաձայնություններ ի հայտ եկան և Արմուշն ու մի խումբ տղաներ հիմնեցին «Վիտամին»ակումբը։Ինչի մասին նա խոսեց.
«32-ից հետո ,երբ «Վիտամին»-ով սկսեցինք մենք ավելի շատ փորձեցինք հումորի միջոցով փոփոխուլթյուններ մտցնել։Վերացնել վատը,նաև երիտասարդներին կրթել։Մենք հիանալի էջ ունեինք .ռաբիզ երգերի քավրներ էինք անում։Կան երգեր ,որ երգում են այսպես ,բայց կարելի է երգել այսպես։Այսինքն հուշում էինք ,որ անպայման չի «Բաքույով»երգել։Ես այսօր ունեմ ընկերներ ,ոմանց հումորը հավանում եմ ,ոմանցը՝ոչ։Ամենահեշտ ծիծաղեցնելու ձևը խուժան ,խուլիգան,հայհոյելով հումոր անելն է։Մեկին պատմություն պատմես, իր համար անսպասելի տեղում հայհոյես ՝ծիծաղելու է,բայց ինչքան :Մենք էլ ունենք արած,բայց քիչ,կտրած,կիսատ ։Դրա հույսին չենք եղել։Մենք մարդկանց կենցաղով ենք ծիծաղեցրել։Մեր շոու բիզնեսի իրադարձություններով ,քաղաքականը դարձնելով մեր առօրյան»։
Վարդուհի Վարդանյանը Արմուշի կյանքում շատ հարազատ մարդ է եղել ՝ասես հարազատ քույր։
Արման Խաչատրյանը պատմում է.
«Վարդուհին ընդհանրապես առավոտյան արդնանալու խնդիր ուներ,բայց մենք առավոտ շուտ պետք է գնաինճ Մարտունի ՝տոն էր քաղաքում։Ես,ինքը և Եղիշը Վերդյան։Ես պետք է մեքենան վարեի,որովհետև շուտ էինք արդնանում։Նա քներ մինչև հասնեինք։Պարզվեց ինքն իրենով այդ օրը առավոտ շուտ արդնացել էր։Եկան իմ հետևից ,ասեցի դե իջի ,որ ես վարեմ։Ասեց չէ լավ արթնացել եմ, ես կվարեմ։Վերադառնալուց էլ նա նստեց ղեկին։Մարտունի-Քյավառ չհասած տեղ կա,որ տեսադաշտ չունի ,այնպիսի տպավորություն է ,որ ուղիղ շարունակվում է ու նշաններ էլ չկան։Այդտեղ արագ քշել էլ չես կարող։Ես մեքենայի պտտվելուց զգում եմ ,որ ձորն էնք հայտնվում։Մեքենայից դուրս եմ գալիս շոկի մեջ փախչում եմ այն կողմ,մեջքիս ուժեղ ցավից ընկնում եմ։Եղիշին եմ տեսնում հետո մի կերպ հասնում մեքենային ու տեսնում Վարդուհուն՝անշարժ։Հետո մարդիկ հավաքվեցին ,շտապ օգնություն եկավ մեզ տարան արդդն ։Հիվանդանոցում էի ապասում էի ,որ լուրը բերեն։Արմանը Սահակյան մի անգամ ասեց դեպի լավնա ,բայց արդեն մահացել էր։Ընտանիքս Թութուշով եմ ձևավորել։Ես կուզեի ,որ ինքը տեսներ իրա կազմած ընտանիքը՝շատ կուզեի։Բախտս բերեց,որ ես անկողնային էի և թաղմանը չգնացի։Իմ համար ինքը շրջագայության մեջ է։Կարոտում եմ շատ»։
Արման Խաչատրյանի կինը Վարդուհի Վարդանյանի ամուսնու քույրն է։
Արմուշը պատմում է.
«Խնդրում էի Վարդուհուն ,որպեսզի երբ հավաքվում էին մաֆիա խաղալու Լուսինեին էլ բերի,որ տեսնեմ։Մի օր Օղակաձև այգով անցնում էի,տեսա ընկերուհու հետ նստած է։Մոտեցա նստեցի իրենց հետ,ընդամենը երեք օվա ծանոթ էինք։Ասեցի Լուս ջան կամուսնանաս՞ հետս։Սկսեց ծիծաղել,դե որպես հումորիստ գիտեին ինձ ։Ասեցի լուրջ բան եմ ասում.կամուսնանաս՞:Ասեց Արմուշ հետո կխոսենք։Հետո ինքը գնաց Իսպանիա։Ես ուզում էի գնալ իր հետևից,այդքան լրջացել էի ։Անգամ բնակարանս էի ուզում վաճառել, որ գնամ:Գնաց, ու ես տխրեցի։Վարդուհու մահից հետո հետ եկավ ու իր հետ գալն ինձ ուժ տվեց։2007թ._ին եկեղեցով ամուսնացանք։Եթե ունես ընտանիք փրկված ես վատ սովորություններից,վատ շրջապատից,մեքենա վարելուց,ամեն վտանգից քեզ հետ է պահում»:
Արմուշի բանակից մի տարի հետո հայրը մեկնում է ԱՄՆ ՝ավագ քրոջ մոտ,հետո՝մայրը։12տարի հարազատներին գրկելու անհագ ցանկությամբ ,կարոտած հյուրախաղերով ընկերների հետ մեկնում է Ամերիկա և հանդիպում ընտանիքի անդամներին:Երկրորդ անգամ արդեն 2016թվականին Արմուշը թողնում է ամեն ինչ և մեկնում է ԱՄՆ.հայրը վատառողջ էր։Որոշ ժամանակ անց տանում է նաև կնոջն ու երեխաներին,որ հայրը տեսնի թոռներին։
«Մի քանի անգամ իրեն փրկելուց հետո վերջին կետն արդեն չիպն էր,որ դրել էին սրտի վրա։Դա վերջն էր ,դրա հետ ծխել չէր կարելի։Ինքը չհամակերպվեց ,չհանձնվեց՝ծխեց։Նախընտրեց սիգարետը՝երկարակեցությունից»:
Վերջերս Արմուշի հարցազրույցներից մեկի մեկնաբանություններ բաժնում իրեն անիծել են, և որ ամենավատն է` դա հայ կանայք են արել։
«Մենք պայմանավորվածություն ունենք ավագ որդուս հետ,որ ինքը պետք է դառնա լավ մասնագետ՝ինչ մասնագիտություն էլ որ ընտրի:Հետո պետք է վերադառնա Հայաստան, իր գիտելիքներով կիսվի երիտասարդ սերունդների հետ։Այս նպատակիս համար վերջերս տված հարցազրույցի մեկնաբանություններում ինձ անիծել են։Մեր հայ կանայք ինձ անիծում են,որ ես նպատակ ունեմ .իմ երեխաները բարձրագույն կրթություն ունենան ԱՄՆ-ում դառնան մասնագետ ու վերադառնան հայրենիք և իրենց գիտելիքներով կիսվեն հայ երեխաների հետ»։
Եվ վերջում Արմուշը հավելեց.
«Մի՛ վախեցեք Աստծուց ,սիրեք ու պաշտեք։Ապրեք «Հայր մեր »-ով։
Մի՛ չարախոսեք,մի՛ անիծեք»: