Տեսեք`ինչպես է արձագանքել Ռոմելա Սարգսյանի ամուսինը`կնոջ և Գևորգ Գրիգորյանի հшմբույրի տեսարանին

  • Oct 18, 2023

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը կրկին հեռուստաէկրաններին է ու ներկայանում է Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում։ Սակայն այս անգամ դերասանուհու մասնակցությունը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել։

Շատերը նշում են, որ հեռուստասերիալի սկզբում հաճելի էր նոր դեմքերի տեսնել, սակայն այժմ կրկին գլխավոր դերերում հանդես են գալիս Ռոմելան ու Գևորգ Գրիգորյանը։ Ի դեպ՝ ոչ միանշանակ է ընդունվել նաև նրանց հերթական համբույրի տեսարանը։

Ռոմելան սակայն նշել էր՝ ինքը դրա մեջ համարձակություն չի տեսնում.

«Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ դերասան կամ դերասանուհի պետք է իր մասնագիտությանը մոտենա ճիշտ կետից և դա համարձակության հարց կամ խնդիր չի։ Այսինքն՝ եթե դու ընտրել ես այդ մասնագիտությունը, ուրեմն շատ լավ գիտես հետևանքների մասին։ Հայաստանում գուցե դա համարձակություն է, բայց ես իմ տեսակետն եմ ասում որ դա համարձակության խնդիր չի»։

Ռոմելայի ամուսինը ևս մասնագիտությամբ դերասան է ու դերասանուհու խոսքով գիտի՝ թե ում հետ է ամուսնացել.

«Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխաանտվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ»։

Մեկնաբանություն

Որոնում