Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանի քույրը` Նարեն, պատրաստվում է մայրանալ: Զույգը երեխայի սեռը պարզելու համար խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել հարազատները:
Նարեն տղա է ունենալու, ինչն էլ կանխատեսել էր մորաքույրը:
Այս անգամ Նարեն հրապարակել է իր փոքրիկի լուսանկարը`ուլտրաձայնային հետազոտությամբ: Նարեի խոսքով`ամեն բան լավ է և´ իր, և´ իր փոքրիկի հետ:
Նշենք, որ զույգն ամուսնացել է ամիսներ առաջ:
ԱՄՆ-ում տեղի էր ունեցել Նարեի շքեղ հարսանյաց հանդեսը, որին նախորդել էր Bride to be-երեկույթը՝ Բարբի տիկնիկի թեմատիկայով։
Խնջույքին ներկա էին եղել նաև երգչուհի Լենա Ղազարյանը, ով երգել է Նարեի համար։
Օրը լի է եղել ուրախ և հուզիչ պահերով։
Հրապարակված կադրերն առաջարկում ենք դիտել: