Հուզիչ տողեր… Ինչպես էր շնորհավորել ամուսնու ծնունդը երեկ մաhացած շոումենի կինը

  • Feb 10, 2024

Երեկ ուշ գիշերին մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նրա մոտ ախտորոշվել է սրտի կանգ։

Լուրը շոկային էր բոլորի համար:Մի շարք հայտնիներ հրապարակումներ են արել շոումենի մասնակցությամբ`հայտնելով իրենց ցավը:

Ալիկ Հակոբյանն ամուսնացած էր Լուիզայի հետ: Զույգը հաճախ էր համատեղ սիրառատ հրապարակումներ անում: Մեր  աչքից չի վրիպել Ալիկի կնոջ հուզիչ շնորհավորանքն ամուսնուն`ընդամենը ամիսներ առաջ.

«Աշխարհի ամենալավ պապա ,ամենալավ ամուսին ՝իմ Ալիկ, իմ կես ,իմ ամենաս ծնունդդ շնորհավոր ։Թող Աստված օրհնի քո ամեն մի ապրած օրը:

Դու իմ սկիզբ ու վերջ ի՜մ հավերժություն ,Իմ անբացատրելի կարևորություն
Էնա էնա սեր, որը չի հարցնում մեզնից տարիք էլ …»:

Նշենք, որ Ալիկը մեեկ անգամ խոսելով ընտանիքի մասին` հետևյալն է ասել.

«Ես ունեմ ամեն ինչ կատարյալ երջանիկ լինելու համար: Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»:

Ալիկի ավագ դուստրը մեկ տարի առաջ է մայրացել`կրկին ունենալով դուստր:

Շոումենի կրտսեր դուստրը դպրոցական է:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք հայ հայտնիների գրառումները`ցավալի լուրն իմանալուց հետո:

Գրիգոր Դանիելյանը հետևյալն է գրել.

«Հավատս չի գալիս, էս ի՞նչ լուր էր,Ալիկ ջան, լույսերի մեջ մնաս, ախպերս»:

Ավո Ադամյանը համատեղ տեսանյութ է տարածել ու գրել.

«Իմ Ալիկ, իմ ախպեր, ու՞ուուր ախպեր…»:

Գարիկ Սեփխանյանի գրառումը`«Հազար ափսոս, Ալիկ ախպեր»:

Մեկնաբանություն

Որոնում