Ուրախ եմ գտնվել քո հարսանյաց հանդեսին.Գոհար Հովհաննիսյանը` Մերի Հակոբյանին

  • Oct 18, 2023

Երգչուհի Գոհար Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստվում ներկայացնել հանրությանը: Ըստ նախնական տեղեկության`Գոհարի երգը հարսի և հարսանիքի մասին է, իսկ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դերասանուհի, երգչուհի Մերի Հակոբյանն է:

Նկարահանման հրապարակից Գոհարը Մերիի հետ հումորային տեսանյութ է նկարել, որտեղ իբրև շնորհավորում է Մերիին`հարսանյաց արարողության առթիվ:

«Լավ ընկերների հետ աշխատելը վերածվում է լավ պահերի»,-տեսանյութին կից գրել է Գոհարը`ավելացնելով հումոր արտահայտող էմոջիներ և հեշթեգներ:

Մեկնաբանություն

Որոնում