Մերի Ստեփանյանը ինստագրամյան էջում չափազանց ակտիվ է։ Դիզայներն այստեղ ներկայացնում է իր շքեղ կյանքից դրվագներ։
Այս գարնանը տեղի ունեցավ Մերիի գերշքեղ հարսանիքը։ Հարսանիքի կադրերը մեծ թափով տարածվեցին ու քննարկվեցին սոցիալական էջերում:
Քննարկվեց նաև այն, որ Մերին և նրա ամուսինը այս ամիսների ընթացքում շատ են ճամփորդում ու այդ մասին կիսվում իրենց սոց. էջերում։
Արդեն այսօր Մերին հայտնել է, որ ամուսինն՝ անակնկալ կերպով, իրեն բավական թանկարժեք, շքեղ մեքենա է նվիրել`հենց վաճառասրահից։
Տեսանյութից երևում է, որ Մերին շփոթվում է և անչափ երջանիկ է։
«Ուղղակի սիրում եմ քեզ»,- գրել էր Մերին։
Հավելենք նաև, որ սա դիզայների առաջին ամուսնությունը չէր: Մերին եղել է ՕԵԿ նախկին Նախագահ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսը: