Բոլորը գիտեն, որ ճանաչված հայ դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը, հիանալի երգում է:
Տարեսկզբին հայտնի դարձավ նաև, որ Անահիտի կյանքում սիրելի կա: Նա հրապարակել էր լուսանկար, որով ակնարկել էր, որ սիրելի ունի: Սակայն երգչուհին տևական ժամանակ չէր հրապարակումսիրելիի ամբողջական դեմքը և պարզ չէր, թե ով է երգչուհու ընտրյալը:
Անահիտը վերջին շրջանում առավել հաճախ է հրապարակումներ անում սիրելիի մասակցությամբ լուսանկարներ։ Եվ ահա նա հարցուպատասխան է կազմակերպել իր ինստագրամյան էջում, որտեղ հետևորդները հետաքրքրվել են, թե երբ է ամուսնանալու Անահիտը:
Ի պատասխան`Անահիտը հրապարակել է սիրելիի հետ համատեղ լուսանկար և նշել, որ բոլոր հարցերով դիմեն իր սիրելիին:
Հավելենք, որ Անահիտը Աշոտ Ղազարյանի ավագ թոռնուհին է, սիրված հումորիստի դստեր` Մարգարիտայի աղջիկն է:
Անահիտը 17 տարեկան է, ծնվել է Սոչիում, մանկուց երգել է, երգ-երաժշտության դասերի է հաճախել Ռուսաստանում և Հայաստանում, 2013-ից սկսել է ելույթ ունենալ մեծ բեմերում, մասնակցել Ռուսաստանի «Голос. Дети», մանկական «Եվրատեսիլ» և «Նոր ալիք» մրցույթներին։ Նրա եղբայրը՝ Բորիսըմ երաժշտական կրթություն չունի, փոխարենը քրոջ օրինակով սկսել է երգել։ Նրան հաճախ են միասին երգում: