Առնվազն 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր։ Այսպիսին է իրավիճակը Արցախում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում։
Այս պահին էլ լարված է իրավիճակը Հանրապետության Հրապարակում։ Բազմաթիվ քաղաքացիներ ակցիա են անում՝ ի պաշտպանություն Արցախի, կան ձերբակալվածներ, Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցառումներ։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, անդրադառնալով այս իրավիճակին, ինստագրամյան իր էջի story բաժնում գրել է.
«Էս բոլոր ընդդիմադիրների լոլոների փոխարեն մի բան է պետք. ստիպել ՀՀ-ին օգնել ՀՀ-ին օգնել արցախցիների անվնաս ներգաղթը ապահովելու։ Էնտեղ մի ամբողջ ժողովուրդ է մահվան ճանկում»։