Երեկ հայտնել էինք, որ մահացել է սիրված դերասան Սամվել Սարգսյանը:
Դերասանի մահվան լուրից հետո շատ հայտնիներ էին հրապարակումներ անում և իրենց ափսոսանքի, ցավի մասին խոսում:
Նրանց թվում էր նաև Լիկա Մեսրոպյանը: Հետաքրքրականն այն է, որ Լիկան հրապարակել էր այնպիսի լուսանկար, որում նաև իր նախկին ամուսինն էր`Խորեն Լևոնյանը:
Թերևս սա առաջին դեպքը չէ: Մնում է կարծել, որ կամ Լիկան դիտավորյալ է անում այս ամենը, կամ բոլոր լուսանկարներում իր նախկին ամուսինը կա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասան Խորեն Լևոնյանն ու կինը՝ Լիկա Մեսրոպյանը, բաժանվել են, և, չնայած նրան, որ այդ խոսակցությունները պտտվում էին բավական երկար ժամանակ, այնուամենայնիվ, զույգը ավելի ուշ հաստատեց դրանք։
Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Խորեն Լևոնյանը, անդրադառնալով նոր ընտանիք կազմելու մասին հարցին, նշել էր.
«Հա ինչի չէ, ես կարծում եմ, այո, մարդ պետք է շատ երեխաներ ունենա։ Երբ մարդ ուզում ա նորմալ ապրի, դա իր ընտրությունն ա ու ինքը պատասխանատու ա իր ընտրության համար, ինչի պիտի վախենամ նորից ընտանիք կազմել»։