Արդեն հայտնել էինք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին մահացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Նա 67 տարեկան էր։
Սամվել Սարգսյանը իր հարցազրույցներում խոսում էր իր անձնականից, սակայն շատ փակագծեր չէր բացում։ Դերասանն ամուսնացած է եղել երեք անգամ։ Նրա առաջին կինը թիֆլիսահայ է եղել, ում հետ համատեղ մեկ որդի են ունեցել։ Չնայած նրան, որ ամուսնությունից որոշ ժամանակ անց բաժանվել են, այնուամենայնիվ դերասանը մշտապես կապը պահել է որդու հետ, ով այժմ զինվորական է։
Դերասանի երկրորդ կինն ու յոթամյա որդին մահացել են 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով և դերասանն ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա կինը լեգենդար դերասան Սոս Սարգսյանի դուստրն էր, ում հետ համատեղ ունեն մեկ դուստր։
Հավելենք, որ երջանկահիշատակ դերասանը նշել էր՝ շատ ուրախ է, որ կարողացել է այնպես անել, որ որդին և դուստրը ջերմ հարաբերություններ ունենան։