Ինչու՞ չեն ամուսնանում Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը.ԲԱՑԱՌԻԿ

  • Sep 23, 2023

Երգիչ Գոռ Եփրեմյանը բավականին կարճ ժամանակահատվածում կարողացավ արժանանալ լսարանի համակրանքին ու ուշադրությանը։ Հատկապես Էլեն Հարությունյանի հետ միությունից հետո նրանց շուրջ քննարկումներն էլ ավելի ակտիվացան, որը նաև կապված է նրանց՝ այդպես էլ չկայացած հարսանիքի հետ։

Չնայած նրան, որ և՛ Գոռը, և՛ Էլենը մեծ հայտնիություն ձեռք բերեցին հեռուստասերիալի միջոցով, այնուամենայնիվ, նրանք այսօր այլևս չեն նկարահանվում, և թեմայի մասին խոսելիս Գոռը նշել էր.

«Ես սկսել եմ երգով, տեսահոլովակով, այդ ռամանակ դեռ սերիլա չկար, չէի նկարահանվում ոչ մի տեղ։ Անցավ այդ շրջանը, հավեսս էլ փախավ։ Չեմ կարծում, որ կլինի սերիալում նկարահանվելու առաջարկ, որը կընդունեմ։ Գեղարվեստական ֆիլմի պարագայում կմտածեմ, նայած ինչ սցենար կլինի, սերիալի հետ կապված այս պահին 100 գոկոսով չեմ նկարահանսի։ Օրինակ՝ իմ տեսահոլովակի հերոսուհին եթե գալիս է նկարահանման հրապարակ ինքը չի զգա ոչ մի բանի պակաս՝ սկսած ուտելիքից։ Բայց մեր սերիալները շատ թույլ են։ Մի կողմից հասկանում եմ պրոդյուսերներին, ավել ծախսը չեն կարողանում հանել, բայց մի բանի մեջ եթե մտնում ես ուզում ես որ լավ լիմի ու քոմենթները կարդալիս չներվայինանաս»։

Անդրադառնալով այն թեմային, թե ինչու՞ ինքը և Էլեն Հարությունյանը այդպես էլ չեն ամուսնանում, Գոռը նշել էր.

«Բոլորն են հարցնում, արդեն հոգնել եմ էդ հարցից՝ ե՞րբ ես ամուսնանում, ե՞րբ ես ամուսնանում»։

Երգիչն ասել էր, որ հարսանիքի ուշացումը պայմանավորված է հարազատների Հայաստանում գտնվելով․

«Ժողովուրդ ջան, հարսանիք անպայման լինելու է, ընտանիքիս կեսը գտնվում է Հայաստանում,երբ որ հավաքվենք իրար գլուխ, Միացյալ Նահանգներում կլինի հարսանիքը, մի անհանգստացեք, բոլորիդ հրավիրելու եմ, բաց դռների օր եմ անելու»։

Մեկնաբանություն

Որոնում