Առանց шրցունքների չեք կարող կարդալ Սիլվա Հակոբյանի հուզիչ գրառումը

  • Sep 24, 2023

Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր ինստագրամյան էջում նոր գրառում է կատարել, որում կիսվել է ստեղծված իրավիճակի մասին իր մտքերով։

«Ուզում եմ՝ գա էն օրը, երբ բոլորս մեր տներում կլինենք։ Ուզում եմ՝ գա էն օրը, երբ բոլորս մեր սիրելիների հետ կլինենք։ Ուզում եմ՝ գա էն օրը, երբ բոլորս մեկս մյուսին կհարգենք եւ կսիրենք։ Ուզում եմ՝ գա էն օրը, որ կհասկանանք, որ չի կարելի ամաչել հայ լինելուց։ Ուզում եմ՝ գա էն օրը, երբ բոլորս գիտակցված կնվիրվենք ու կշենացնենք մեր հայրենիքը։ Ուզում եմ՝ գա էն օրը, որ մեկը էլի կգոռա «ժողովուրդ, վերջացավ»․․․ Ուզում եմ՝ գա էդ օրը ու կգա», – գրել է երգչուհին։

Մեկնաբանություն

Որոնում