Եվրե 2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի առաջին կեսի վերջնամասում մարզադաշտի երկնակամարում հայտնվեց Արցախի դրոշը՝ դրոնով ամրացված:
Մի քանի րոպե ֆուտբոլիստների գլխավերևում մնալուց հետո դրոշը դուրս բերվեց մարզադաշտից՝ երկրպագուների՝ «Արցախ, Արցախ» բացականչությունների ներքո: