StarNews-ը առաջինն էր հայտնել, որ սեպտեմբերի 15-ի լուսադեմին ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի որդին:
Ինչպես և Հայկը խոստացել էր` նա իր որդուն անվանակոչել է ի պատիվ Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի:
Եվ ահա փոքրիկի ծնունդից մեկ ամիս անց երիտասարդ զույգը նորածին փոքրիկի համար ֆոտոշարք է իրականացրել: Իսկական հրաշք է 1 ամսական Ռոբերտ Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ Զուռնա-դհոլով, ուրախ և ջերմ մթնոլորտում, ինչպես նաև շքեղ ձևավորմամբ էին դիմավորել փոքրիկին տանը,որը ներկայացրել էինք:
Նշենք, որ Հայկն ու Տաթևը ամուսնացել են 2022 թվականի դեկտեմբերի 13-ին: