78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին, հայտնում է Splash-ը՝ հղում անելով աստղի լավագույն ընկերներից մեկին՝ Մարկոս Կարուզոյին։
Դերասանուհին հայտնի է բրազիլական «Կլոն» կուլտային հեռուստասերիալում իր դերով։ Մարտինին մարմնավորել է Զորայդեին՝ գլխավոր հերոսուհու մշտական օգնականին։
Մարտինին տառապում էր թոքերի քաղցկեղով։