Սեպտեմբերի 19-ից սկսվեց Հայ իրականության ողբերգական նոր էջերից մեկը։
Այդ օրվանից հետո մենք ունենք 100.000 -ից ավելի բռնի տեղահանված Արցախահայեր։
Արդեն երկու ամիս է ինչ դերասանուհի Անաիս Սարդարյանը կցված է՝ օգնելու մեր հայրենակիցներին։
Դերասանուհին իր օրվա մեծ մասն անցկացնում է հավաքագրման կետում, նրա հետ են անգամ իր երեխաները։
Գրեթե ամեն օր նախաձեռնությանը միանում են նոր անհատներ ու կազմակերպություններ՝ սննդով և առաջին անհրաժեշտության իրերով ապահովելով արցախցիներին։
Հայ հայտնիներից շատերն էլ այս օրերին միացան այս նախաձեռնությանը։
Արդեն այսօր Անաիսը հայտնեց, որ ավարտում է իր գործունեոպթյունը։
Դերասանուհին նշել է, որ ավելի քան 70.000 արցախցու կարողացել են օգնել։ Սա իրոք, որ մեծ ցուցանիշ է։
Այդ առիթով Անաիսի հետ աշխատող կամավորները նրա համար հուզիչ անակնկալ են արել, որը տեսնելով դերասանուհին չի կարողացել թաքցնել իր արցունքները։