Այսօր ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի հայրիկի ծննդյան տարեդարձն է:
Ինչպես Գոհարն է նշել`այս տարի իրենք չեն նշում ծնունդը մեծ հավաքույթով, այլ պարզապես տանը`ընտանեկան միջավայրում: StarNews-ը ներկայացնում է հավաքույթի բացառիկ կադրերը:
Նշենք, որ Գոհար Ավետիսյանի հայրը 2 տարի առաջ նշել է հոբելյանը՝ 60-ամյակը, ինչի առիթով հայտնի դիմահարդարը հայրիկին թանկարժեք նվեր էր մատուցել, որի մասին նա երազել էր։
«Ես գիտեի, որ նրան դուր է գալիս մի շատ լավ ու թանկ մոդել, բայց նա այդ մասին չի ասել, այլ պարզապես գնացել է սպասարկման կետ ու վերանոգորել իր մեքենան: Ես գիտեի, որ նա երազում է 25 մլն ռուբլի արժողությամբ մեքենայի մասին, որն իրեն երբեք թույլ չի տա։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է անենք ամեն ինչ՝ ավելի շատ գումար աշխատելու եւ ծնողների համար ավելի լավ կյանք ապահովելու համար։ Նրանք արժանի են դրան»,- տեսանյութում նշել էր Գոհարը։