Ինչ լինում է`իմ ներսում է լինում, ներս եմ գոռում…Սիրուշոյի հրապարակումը`երկար դադարից հետո

  • Oct 04, 2023

Երգչուհի Սիրուշոն մեկ շաբաթվա դադարից հետո այսօր տարածել է տեսանյութ, որում ինքը վարում է մեքենա: Երգչուհին տեսանյութում մեքենա է վարում`Արթուր Գրիգորյանի երգի ներքո: Տեսանյութն արված է Արցախում` 2021 թվականին:

Տեսանյութին կից Սիրուշոն գրել է.

«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ, ինչ լինում է , իմ ներսում է լինում… Երանի այն մարդկանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել, ես ներս եմ գոռում»:

 

Նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։

Ըստ որի, մասնավորապես ասվում էր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել ԼՂ գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Երգչուհի Սիրուշոն վերջին գրառումն արել էր այս ժամանակ: Նա  անդրադարձել էր թեմային`նախ ֆոտոշոփի միջոցով ջնջելով խոսքերը գրված, ապա հավելել.

«Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ… հետո մտքերս ու ինձ կհավաքեմ ու կկարողանամ երևի ավելին ասել, բայց էս պահին ցավ: Ջղայնություն ու ցավ»:

Մեկնաբանություն

Որոնում