StarNews-ը առաջինն է հայտնել, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն այս օրերին իր ընտանիքի հետ Ռուսաստանում է: Պատճառը երգչուհու և ամուսնու `հարսանյաց արարողության քավոր և քավորկին լինելն է:Նրանց հետ են նաև երեխաները:
Պարզվում է Սիլվան եղել է իր բարեկամի`եղբոր հարսանիքի քավորկինը: Հայկական հարսանիքի ժամանակ երգչուհին կատարել է քավորկնոջ բոլոր պարտականությունները: Ներկայացնում ենք շքեղ հարսանիքից բացառիկ կադրեր:
Հավելենք, որ հարսանիքի նախորդ օրը տեղի էր ունեցել զագսի արարողությունը, ինչի ժամանակ Սիլվան պտտել էր հարսի քողը:
Հավելենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն այն հայտնիներից է, ով մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Նրան սիրում են և հետևում նրա գործունեությանը:
Նրա ցանկացած հրապարակում հետաքրքրություն է առաջացնում հետևորդների շրջանում: