Դերասան Բեն Ավետիսյանն ու նրա կինը՝ Դիանա Տոնոյանը հայկական շոուբիզնեսի ամենաքննարկված զույգերից մեկն են։
Դիանան ժամանակի հետ արժանացավ հանրության ուշադրությանն ու հիմա ինստագրամյան էջում ունի մեծ թվով հետևորդներ:
StarNews-ը հայտնել է, որ հոկտեմբերի 5-ին զույգի առաջնեկը դարձավ 1 տարեկան։
Ծնողները կազմակերպել էին նաև փոքրիկ Բիանայի Սուրբ Մկրտությունը և դրան հաջորդող խնջույք։
Դերասանի կինը, իրեն հատուկ ճոխությամբ էր կազմակերպել երեկույթը, հատուկ ընտրելով՝ դստեր զգեստը, ձևավորումն ու տորթը։
Դե, իսկ հենց ինքը՝ Դիանան առանձնակի գեղեցիկ տեսք ուներ։
Ներկայացնում ենք նոր հոլովակ`փոքրիկի մկրտությունից:
View this post on Instagram
Հարկ է նշել նաև, որ զույգը բավականաչափ զուսպ է գտնվել ՝ պարային ու այլ տեսակի հոլովակներ չհրապարակելով։
Միգուցե այս քայլով նրանք իրենց հարգանքն են ցույց տալիս բոլոր արցախահայերին, կամ էլ պարզապես փորձել են խուսափել հետագա քննադատություններից։