Արդեն 9 տարի է Արթուր և Արմենուհի Սուքիասյանները բնակություն են հաստատել ԱՄՆ-ում: Երկար տարիներ մեծ հայտնություն ունեցող զույգը Լեհաստանում, Հոլանդիայում, Բելգիայում լինելուց հետո հաստատվեց ԱՄՆ-ում՝ թողնելով անցյալում երևանյան կյանքը:
Երբ Արթուրը և Արմենուհին մեկնեցին Հայաստանից, շատերը սկսեցինք խոսել, որ նրանք պարտքեր ունեն և պարզապես փախել են:
Այս վարկածն Արթուրը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Հայաստանից դուրս ապրում է տաս միլիոն հայ, ովքեր ունեն իրենց պատճառները, այդ տասը միլիոն պատճառներից մեկն էլ մերն է, որ հետագա կյանքը որոշեցինք անցկացնել ցավոք սրտի ոչ Հայաստանում»:
Այժմ զույգը Մայամիում է, ունի գեղեցկության սրահ, որտեղ դիմահարդարմամբ է զբաղվում Արմենուհին: Ինչպես նաև`զույգը հագուստի մոդելավորմամբ է զբաղվում և ունի իր բրենդը: